среда, 8 июня 2016 г.

Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը

\
Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որն ի զարմանս բոլորիս կոչվում է Windows 10: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է տարբեր սարքերի հետ աշխատելու ադապտացիան (Xbox, PC, սմարթֆոն, պլանշետ և այլ սարքեր): Այսինքն Windows 10-ը բոլոր սարքերի համար դառնալու է ամբողջական ունիվերսալ համակարգ: Բացի այդ, Microsoft-ը մտադիր է միացնել իր հավելվածների խանութները և ստեղծել մեկ միասնական խանութ: Ծրագրավորողները կարող են ստեղծել ծրագրեր և դրանք հեշտությամբ հարմարեցնել այլ սարքերի վրա:
Windows 10-ի նորույթների շարքում է դասվում նաև «Start» մենյույի ընդլայնումը: Microsoft-ը վերջապես ընդունեց իր սխալը և այս տարբերակում վերադարձնում է դասական  «Start» կոճակն ու մենյուն: Սակայն այս մենյուն ավելի կատարելագործված է: Այնտեղ հնարավոր է տեղադրել մետրո հավելվածների այսպես կոչված «կենդանի պանելները»: Այս նոր «Start» մենյույում հնարավոր է մեկ քլիքով բացել պահանջվող ծրագիրը կամ կատարել որոնում:
Windows 10-ի «մետրո» ծրագրերը այժմ հնարավոր է բացել անմիջապես էկրանի վրա՝ դասական ծրագրերի հետ զուգահեռ: Այսինքն  Windows Store -ից ներբեռնված հավելվածները հնարավոր է բացել ու օգտագործել այն եղանակով, ինչպես աշխատում են Windows-ի սովորական ծրագրերը:
Windows 10-ում կա նաև Snap View անունով ֆունկցիա: Այն թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրերով (առավելագույնը 4 ծրագիր):
Նոր Windows-ի ծրագրերի վահանակի վրա (Taskbar-ի վրա) հայտնվել է նոր կոճակ, որը կոչվում է Task View: Այն թույլ է տալիս տեսնել բոլոր բացված ծրագրերը և ֆայլերը: Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան կա նաև OS X համակարգում: Այնտեղ այս ֆունկցիան կոչվում է Mission Control:Վերջում առաջարկում եմ դիտել Microsoft-ի փոխտնօրենի կողմից նկարահանված այս տեսանյութը, որտեղ ցուցադրվում են Windows 10-ի նոր  ֆունկցիաները:Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview): Ներբեռնելու ու տեղադրելու համար կարդացեք այստեղ:


четверг, 2 июня 2016 г.

Սերո Խանզադյան «Մխիթար Սպարապետ» համառոտ


Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի 20-ական թվականներին: Վեպը բաղկացած է երկու մասիցԱռաջին մասը, որը կոչվում է «Փշրված շղթաներ», հաղորդում է հայ-ռուսականդիվանագիտական հարաբերությունների, ռուսական բանակիԿասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին: Հետաձգման պատճառ են դառնում ՖրանսիայիԱնգլիայի ևՀոլանդիայի քաղաքական խարդավանքները:
Նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը և ԱրցախիՎարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը: Վերջինտեսարանում հայոց սպարապետ Դավիթ Բեկը տեղեկանում էԿոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասինորով ռուսների օգնությանհետ կապված բոլոր հույսերն ի դերև են ելնում:
Երկրորդ գիրքը կոչվում է «Ճանապարհ հայոց»: Դավիթ Բեկը գժտվում է Մխիթար Սպարապետիհետ: Բեկը հակված է խաղաղ դաշն կնքել պարսիկների հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմիսկ Մխիթարը դա ամոթալի գործարք է համարումԵրկու զորավարները հաշտվում են Մարաղայի դաշտում հայերի տարած հաղթանակից հետոորին հաջորդում է ճակատամարտումծանր վիրավորված Դավիթ Բեկի մահը:
Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսիհամաձայնությամբ հանձնում է Հալիձորի բերդը՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքինթեհայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց կյանքը: Դա սոսկ թրքական սուտ երդում է: Խելագարության հասած հազարապետը զղջում է: Նա պատգամում է. «Չհավատա´քթուրքինհայե´ր… Այսօրվաղը և հավիտյան հավիտենից»:
Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների ու Վայոց Ձորում եղած զորքի հետ ազատագրում էսովի մատնված ՀալիձորըԱգուլիսը և Նախիջևանը: Սակայն Արցախ արշավելու նախօրեին հայդավաճանները սպանում են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են Թավրիզ՝ Աբդուլլահփաշային:
Փաշան զարմանում է. «Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտումերբ իրենց ազատությունն իրենք ենսպանում»: Նա արժանին է մատուցում դավաճաններին և սպանել է տալիս նրանց՝ ասելով. «Դուքհավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորիորովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»:
Վեպը ծաղրում է հոգևորականներին: Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»: «Էջմիածինը միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսըԹավրիզից վերադարձել է Էջմիածինորովհետև սուլթանից հրաման կաոր թուրքերը ձեռք չտանվանքին ու կաթողիկոսին»: Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերիճանապարհը դեպի Դերբենտ և Բաքուիսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ուերկրպագություն մատուցել նրանորովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելունա սիրովընդունում է նրանմեծամեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնումոր նա իշխանություն անիիր աշխարհում»: Մինչդեռ Դավիթ Բեկը լավ գիտերոր «այն երկիրըորի ձեռքին սրի փոխարեն խաչնէկկործանվի»:
Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք է: Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել Թուրքիային գնալ տարածքային զիջումների: Ինքը Թուրքիան դիտվում է որպեստարածաշրջանում հավասարակշռություն ստեղծող տերությունորը կոչված է զսպելու ռուսներին և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը:
Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում ԱրևելյանՀայաստանը կմիանա Ռուսաստանին:

ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ


Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը թերևս այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն: Սա հայոց պատմության նոր շրջանի թերևս ամենափառահեղ էջն է, որ ցավոք, իր տրամաբանական շարունակությունը չունեցավ: Դավիթ Բեկը կարճ ժամանակում ամրակուռ իշխանություն ստեղծեց: Պարսից շահն առանց վարանելու ճանաչեց հայոց իշխանությունը Սյունիքում, Դավիթ Բեկին կարգեց Կովկասում գտնվող պարսկական բանակների հրամանատար՝ հրամայելով պարսիկ խաներին հաշվի նստել Բեկի հետ ու նրան, ըստ անհրաժեշտության, զինական օգնություն ցուցաբերել: Դավիթ Բեկը ստացավ նաև դրամ հատելու իրավունք: Սրանով, փաստորեն, Սյունիքը՝ Դավիթ Բեկի իշխանությունը, ստանում էր լիակատար անկախություն, որի հաջորդ քայլը պետք է անկախ թագավորության հռչակումը լիներ: Իսկ Դավիթ Բեկի վարած պատերազմներում մեծ էր Մխիթար սպարապետի դերակատարությունը: Քաջ, անվեհեր այս մարտիկն իր ռազմավարական տաղանդով Սյունիքի անկախ իշխանության զորության գրավականն էր: Մխիթար սպարապետի ծննդյան բուն թվականն անհայտ է: Հայտնի է, սակայն, նրա ծննդավայրը՝ Գանձակ քաղաքը Հյուսիսային Արցախում: Ցավոք, հայտնի չէ նաև Մխիթարի տոհմանունը, նրա զբաղեցրած դիրքը. ազնվական մելիքների զարմի՞ց էր, թե՞ շարքային հայ շինականի որդի: Հավանաբար, վաղ տարիքից տեղափոխվել է Վրաստան ու ծառայության անցել վրաց արքունիքում: Վրացական բանակում միշտ էլ շատ հայ զորականներ են ծառայել ու իրենց սրով փառք կերտել: Պարզ է մի բան. Մխիթարը Սյունիք եկավ արդեն սպարապետի տիտղոսով: Հետևաբար, դեռևս վրաց արքունիքում ծառայության ժամանակ աչքի է ընկել քաջությամբ ու հմուտ մարտավարությամբ: Դավիթ Բեկի կենդանության օրոք Մխիթարն աչքի ընկավ Զևայի ճակատամարտում, երբ գրավեց անառիկ բերդն ու ջախջախեց թուրքական 4000-անոց կայազորը: Ապա աչքի ընկավ Որոտանի բերդի գրոհի ժամանակ: Թուրքական բանակը համառորեն պաշտպանվում էր, սակայն հինգերորդ փորձից հայկական ուժերին հաջողվեց գրավել Որոտանը նույնպես: Բայց Մխիթարի ամենափայլուն հաղթանակը, ինչ խոսք, Հալիձորի ճակատամարտն էր: Թուրքական մեծաքանակ զորքը պաշարել էր ամրացված Հալիձորը: Պաշարման շղթան սեղմվում էր օրեցօր: Եվ հայերը որոշում են անակնկալի բերել թշնամուն: 300 զինյալներով, անակնկալ դուրս գալով թշնամու թիկունքը, Մխիթարը հարվածեց թուրքերին: Միաժամանակ թշնամուն բերդից հարվածեց Դավիթ Բեկը: Թուրքական բանակը ջախջախվեց ու մարտադաշտում թողնելով 13 հազար սպանված՝ ճողոպրեց: Հայերը նաև մեծ ռազմավար ձեռք բերեցին: Մխիթարը, դարձյալ ծուղակ պատրաստելով թուրքերի համար, Մեղրիում մեծ կորուստներ պատճառեց ոսոխին ու ազատագրեց Մեղրին: Թշնամին մեծ կորուստներ տալով՝ միայն Արաքսն անցնելով փրկեց իր բանակի մնացորդները: Այսուհանդերձ, Մխիթարի ու Դավիթ Բեկի միջև որոշ տարաձայնություններ կային. Դավիթ Բեկը, ավելի հեռատես ու դիվանագետ լինելով, ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել պարսիկների հետ, ինչին դեմ էր Մխիթարը` համարելով, որ մահմեդականների հետ բարեկամությունն անհնարին է: Կյանքը ցույց տվեց Բեկի ճշմարտացիությունը: Սակայն այս տարաձայնություններն առիթ դարձան, որ Մխիթարը խռովի ու հեռանա Դավիթ Բեկից: Բայց լսելով, որ Մարաղայի ճակատամարտում Դավիթ Բեկի բանակը շրջափակված է ու վտանգի մեջ է, Մխիթար սպարապետն իր բանակով սրընթաց հարձակմամբ հարվածեց թուրքերի թիկունքին ու Մարաղայի ճակատամարտի հաղթության անիվը թեքեց իր կողմը: Մարաղայից հետո երկու հերոսները դարձյալ հաշտվեցին: Մխիթարը հայության վերջնական ազատագրության տեսլականը կապում էր ռուսական բանակի հետ: Բայց ձեռքերը ծալած չէր սպասում ռուսներին: XVIII դարի սկզբին հայ զինվորականությունը սերտ կապեր էր հաստատել ռուսաց կայսր Պետրոս Առաջինի հետ, որը ծրագրում էր Կասպիական արշավանքն ու Անդրկովկասի նվաճումը պարսիկներից ու թուրքերից: Իր պլանների իրականացման համար ռուսական կաբինետը, բնականաբար, հայ ժողովրդի և հայ զինվորականության աջակցության կարիքն ուներ: Եվ, իրոք, Պետրոս Մեծն իրականացրեց Կասպիական արշավանքը, որին հայերն ու վրացիները սպասում էին անհամբերությամբ: Հայ-վրացական բանակը հավաքվեց Գանձակում ու սպասում էր ռուսական զորքի գալստյանը՝ վճռական հարված հասցնելու թուրքերին ու պարսիկներին: Սակայն ռուսները չեկան: Կասպյան ափերից նահանջեցին՝ փաստորեն խաբելով ու դավաճանելով հայերին ու վրացիներին: Բնականաբար, թուրքերը պետք է պատժիչ արշավանք ձեռնարկեին անհնազանդ հայության դեմ այդ «դավաճանության» և ռուսական բանակն Անդրկովկաս հրավիրելու համար: Սա ռուսական կաբինետի կողմից հայության շահերի ստորադասման և հայությանը դավաճանելու առաջին դեպքն էր: Ցավոք, հետագա դարերում հայությունը հետևություններ չարեց: Մխիթարին դավաճանեց հայ եկեղեցին: Առհասարակ եկեղեցին այս շարժմանը չէր մասնակցում որևէ կերպ: Սակայն նրա սպասավորներից տեր Ավետիս քահանան Դավիթ Բեկի շարժման առաջամարտիկներից էր: Նա Դավիթ Բեկի մահից հետո ձգտեց առաջնության՝ ցանկանալով գահերեց իշխանի պաշտոնը գրավել, սակայն զորքն ու ժողովուրդը, առանց տարաձայնության, ընտրեց Մխիթարին: Սա դարձավ քահանայի դավաճանության պատճառը, և նա Հալիձորի դարպասները բացեց թուրքերի առջև: Թուրքական բանակը պաշարում է Հալիձորը: Մխիթարն ընտրում է երկարատև պաշտպանությամբ ու գիշերային անակնկալ հարձակումներով թշնամուն հյուծելու մարտավարությունը: Դրան դեմ էր տեր Ավետիս քահանան: Ի վերջո, Մխիթար սպարապետը գիշերով դուրս է գալիս բերդից դրսի ուժերը համախմբելու և թշնամուն թիկունքից անակնկալ հարվածելու նպատակով: Տեր Ավետիս քահանան օգտվում է առիթից ու դիմում ստոր քայլի. բանակցում է թուրքերի հետ, ստանում իր ու իր ընտանիքի կյանքի ապահովության երաշխիք և նրանց առջև բացում է ամրոցի դռները: Թուրքերը, գրավելով Հալիձորը, իսկական նախճիր սարքեցին՝ կոտորելով թե՛ ամրոցի պաշտպան մարտիկներին, թե՛ բնակչությանը: Առանձնապես դաժանությամբ հաշվեհարդար տեսան Մխիթարի կնոջ ու զավակների նկատմամբ: Որպես դավաճանության հատուցում` նրանք տեր Ավետիսին կարգեցին Հալիձորի բերդապետ ու առատ վարձատրեցին արծաթով: Հետագայում դավաճանն իր ընտանիքով տեղափոխվեց Երուսաղեմ ու կյանքի մնացած հատվածն անցկացրեց այնտեղ: Սակայն Մխիթարը հուսահատվողներից չէր: Նա կարողացավ ծուղակ պատրաստել օսմանյան բանակի համար ու փայլուն հաղթանակ տանել Մեղրու ճակատամարտում: Մխիթարը հավաքեց զորքի մնացորդներն ու հարձակվեց Օրդուբադի վրա, գրավեց քաղաքը՝ ավարառեց այն, շատերին կոտորեց՝ չխնայելով նաև հայերին, դրանով պատժելով նրանց դավաճանությունը: Ժամանակին Օրդուբադի հայերը, չցանկանալով միանալ Դավիթ Բեկին, ոչ միայն աղուհացով ընդունեցին թուրքերին, այլև քաղաքից կրակ թափեցին պարիսպների տակ մաքառող հայկական գնդերի վրա: Ինչևէ, նա ազատագրեց Ագուլիսը, Նախիջևանն ու պատրաստվում էր առաջ գնալ ու հայկական բանակով մտնել Արցախ՝ այն միացնելու իր իշխանությանը: Բայց օրդուբադցիների դավաճանությունը, ցավոք, միակը չէր: Կործանված Հալիձորից հետո Մխիթարն իր իշխանության կենտրոնը հաստատեց անառիկ Խնձորեսկ գյուղում: 1730 թ. խնձորեսկցիները դավադրաբար սպանեցին Մխիթար սպարապետին ու մելիք Փարսադանին, նրանց գլուխները կտրելով` նվեր տարան Թավրիզի Աբդուլլահ փաշային: Վերջինս զարմացած էր. «Ով անօրեններ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջն ու այդպիսի քաջ մարդուն: Դուք չեք կարող հավատարիմ մնալ ոչ մի թագավորի, քանի որ մահու մատնեցիք ձեր թագավորին»: Եվ փաշայի հրամանով գլխատվում են Մխիթարի գլուխը բերողները: Մխիթարի սպանությունից հետո Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավարելու և թշնամուն հակահարված տալու փորձ արեց նրա զորականներից Աբրահամ սպարապետը: Ավաղ, նրա ձեռնարկները հաղթական ավարտ չունեցան: Սյունիքի իշխանությունն անկում ապրեց:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

среда, 1 июня 2016 г.

ՀԱՐՑԱՇԱՐ « ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

  • Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիա  գիտությունը, նրա կապը այլ գիտությունների հետ:
    Էկոլոգիան ուսումնասիրում է համակարգեր, ցանկացած երևույթ, գործոն և դիտարկում է կենդանի օրգանիզմի վրա մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումների ազդեցությունը: Ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և առողջական համակարգեր՝ գեն, բջիջ, օրգանիզմ, պոպուլացիա, համակեցություն, որոնք կյանքի տարբեր շերտեր են:
  • Ինչպիսի՞ էկոլոգիական համակարգեր  գիտեք,  որո՞նք  են  նրանց  բաղադրիչները:
    Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ է:  Էկոհամակարգի օրինակ է հանդիսանումջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ: Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է  սաղարթախիտ անտառը: Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը:
    Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները
    1. կլիմայական ռեժիմը
    2. ոչ օրգանական նյութերը
    3. օրգանական միացությունները
    4. պրոդուցենտ օրգանիզմները
    5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ
    6. միկրոկոնսումենտներ՝ հետերոտրոֆներ
  • Ինչպե՞ս եք դրսևորում  էկոլոգիական  վարքագիծ  ամենօրյա  գործունեության  մեջ:
  • Ի՞նչ է ուսումնասիրում սոցիալական  էկոլոգիան, ինչպիսի՞ համամոլորակային էկոլոգիական  հռչակագրեր  գիտեք:
    <<Rio>>  
    հռչակագիր
  • ՀՀ կողմից վավերացված ինչպիսի՞ էկոլոգիական  հռչակագրեր   գիտեք:
    <<Երկրի հռչակագիր>>
  • Որո՞նք են էկոլոգիայի  ուսումնասիրման  առարկաները  և  մեթոդները
    Էկոլոգիայի ուսումնասիրման առարկաներն են կենսոլորտը իր բաղադրիչներով: Ուսումնասիրման մեթոդներն են դիտումները, փորձերը և մոնիտորինգ:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ Թեստ 13

1.Չորս հազար քսանվեց թիվը թվանշաններով գրվում է հետևյալ տեսքով.
  • 4260 2) 4206           3) 4026         4) 2604                        5) 4602:
    Որքանո՞վ կփոքրանա 7999 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք 0-ով:
  • 9-ով 2) 90-ով        3) 900-ով                    4) 81-ով                      5) 18-ով:
    2.Արտադրիչներից մեկը մեծացրել են 3 անգամ, իսկ մյուսը թողել են նույնը: Ինչպե՞ս կփոխվի արտադրյալը:
  • կմեծանա 3-ով 2) կփոքրանա 3-ով                3) կմեծանա անգամ
  • 4) կփոքրանա 3 անգամ                     5) կմնա նույնը:
    2004 – 1389 =…. – 1489 հավասարության մեջ ի՞նչ թիվ է բաց թողնված:
1) 1994                  2) 1995                  3) 2104                  4) 615                    5) 1904
3.Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
  • 4626, 3319, 2842, 6243
2) 8427, 6243, 5319, 4626
3) 8427, 6246, 4626, 5319
4) 4626, 5319, 6243, 7842
5) 4036, 3979, 3998, 29999
5.Մեկ շաբաթում ժամերի քանակը կլինի
  • 420 2) 3600                        3) 700              4) 168 5) 250:
    8-ի և 12- ի բաժանվող ամենափոքր թիվն է.
  • 96             2) 48                3) 72                4) 54                5) 24:6.Գտիր այն թիվը, որի եռապատիկի և 20-ի գումարը կլինի 44:
    8
    Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է,  երկրորդ անդամը՝ 2, և սկսած երրորդ անդամից յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:
    8
    Հաշվիր 2000 + 80 x (4800 : 8-500) արտահայտության արժեքը:
    10000
    Ողղանկյան կողմերը 9 սմ և 12 սմ են: Գտիր այն եռանկյան կողմի երկարությունը, որի բոլոր կողմերն իրար հավասար են և պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
    14
    Մի արկղում 64 խնձոր կա: Քանի՞ խնձոր կա երկուսուկես արկղում:160Արշավորդները առաջին օրն անցան 13 կմ, իսկ երկրորդ օրը՝ 2 կիլոմետրով պակաս: Քանի՞ կիլոմետր անցան երկու օրում:
    24
    Տղան գնեց երեք հատ 150 դրամանոց բրդուջ և տվեց 1000դրամ: Վաճառողը որքա՞ն մանր պետք է վերադարձնի:
    550
    Դասարանում 30 աշակերտ կա, ընդ որում տղաները 6-ով ավելի են աղջիկներից: Քանի աղջիկ է սովորում այդ դասարանում:
    18

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...